Home / Տեսանյութեր / Երկվորյակների մայրը ստիպված էր սպանել երեխաներից մեկին` մյուսին փրկելու համար

Երկվորյակների մայրը ստիպված էր սպանել երեխաներից մեկին` մյուսին փրկելու համար

Երկվորյակներ ծննադաբերել պատրաստվող մայրը դժվար ընտրության առջև է կանգնել: Երեխաներից մեկին պետք էր սպանել, որպեսզի երկրորդը փրկվեր:

27-ամյա բրիտանուհի Վիկի Քեմփբելի մոտ առկա էր վտանգավոր ֆետո-ֆետալային դիֆուզիա: Այս հիվանդությունը բնորոշվում է պտղի դիսֆունկցիոնալ արյան շրջանառությամբ, ի հայտ է գալիս երկվորյակների սպասող կանանց մոտ: Արդյունքում` մի երեխան սկսում է ավելի շատ սննդարար նյութեր ստանալ, քան մյուսը, իսկ նրա երկվորյակ քույրը կամ եղբայրը  քաղցած է մնում:

Որպես հետևանք, երեխաներից մեկը աճում և զարգանում է շատ արագ, իսկ երկրորդը` չափազանց դանդաղ, ինչը մահվան ելքով կարող է ավարտվել երկուսի համար էլ: Հենց նման իրավիճակում էր հայտնվել Վիկին: Բժիշկները զգուշացրել էին նրան, որ երկվորյակները շատ շուտով կարող են մահանալ, եթե կինը որոշում չկայացնի նրանցից մեկի կյանքն ընդհատելու մասին:

Վիկին հայտարարել էր, որ ոչ ոքի չի ընտրելու, և հույսը դնելու է ճակատագրի վրա: Բժիշկները երկու վտանգավոր վիրահատություն են անցկացրել: Երկրորդ վիրահատությունից հետո տղաներից մեկը մահացել է 22 շաբաթական ժամկետում: Սակայն մայրը ստիպված է եղել երկու երեխային էլ կրել կրծքի տակ մինչև հղիության ավարտը, այնուհետև լույս աշխարհ բերել մեկ կենդանի և մեկ մահացած երեխայի:

Tekali Taxi