Home / Տեսանյութեր / Սկանդալ Իտալիայում. Ձերբակալել են «Լացիոյի» ավագին

Սկանդալ Իտալիայում. Ձերբակալել են «Լացիոյի» ավագին

Իտալական «Լացիոյի» ավագ Ստեֆանո Մաուրին, ինչպես նաև իտալական ֆուտբոլի տարբեր դիվիզիոնենրում հանդես եկող մի քանի այլ խաղացողներ ձերբակալվել են պայմանավորված հանդիպումների կազմակերպման մեղադրանքով:

Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 19 մարդ, իսկ ոստիկանությունն այսօր առավոտյան խուզարկել է ռուսաստանյան «Զենիթում» հանդես եկող Իտալիայի հավաքականի խաղացող Դոմենիկո Կրիշչիտոյի սենյակը ազգային ընտրանու տեխնիկական կենտրոնում, որը գտնվում է Ֆլորենցիայից քիչ հեռու` Կովերչանոյում:

Կրիշչիտոյից բացի, կասկածի տակ են նաև հայտնի արգենտինացի Էրնան Կրեսպոն և Վրաստանի ընտրանու խաղացող Կախա Կալաձեն: Նրանց առայժմ մեղադրանք չի առաջադրվել, իսկ մյուս ձերբակալվածներին մեղադրում են պայմանավորված խաղերի վրա խաղադրույքներ կատարելու մեջ:

Համաձայն նախնական տվյալների, հանցավոր խմբավորումը, ով գնում էր խաղերը, գտնվում էր Սինգապուրում, իսկ խմբավորման առաջնորդը ձերբակալվել է 2011 թվականի վերջին:

Այս պահին իտալական ոստիկանությունը տվյալներ է հավաքում «Լացիոյի» հանդիպումների մասին, մասնավորապես, «Ջենոայի», «Սիենայի», «Լեչչեի» և «Նովարայի» դեմ:

Tekali Taxi