Home / Տեսանյութեր / Իտալիայում երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել

Իտալիայում երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել

Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մայիսի 29-ի առավոտյան:

Ցնցումները զգացվել են ոչ միայն Իտալիայի հյուսիում, այլ նաև կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Ավստրիայի որոշ հատվածներում:

Տարերային աղետի հետևանքով բազմաթիվ շենքեր են քանդվել, երկաթուղային հաղորդակցությունը խափանվել է: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում փլատակներում, որոնց տակ կարող են մարդիկ լինել:

Սա վերջին շրջանում Իտալիայում գրանցված երկրորդ ուժեղ երկրաշարժն էր: Մայիսի 20-ին տեղի ունեցած ցնցումների հետևանքով բազմաթիվ շինություններ էին փլուզվել, այդ թվում` պատմական հուշարձաններ: Երկրաշարժը նաև 7 մարդկանց կյանք էր խլել:

Tekali Taxi