Home / Տեսանյութեր / Իրանը հուլիսին տիեզերք կապիկ կուղարկի

Իրանը հուլիսին տիեզերք կապիկ կուղարկի

Իրանը մտադիր է 2012-ի հուլիսին  «Kavoshgar-5» տիեզերանավն ուղարկել տիեզերք: «Kavoshgar-5»–ով տիեզերք կմեկնի նաև կապիկ: Նախագիծն իրականացվում է մարդուն տիեզերք ուղարկելու ծրագրի շրջանակներում, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:

Ավելի վաղ` 2010 թվականին, Kavoshgar-3 հրթիռով տիեզերք է հնարավոր եղել ուղարկել առնետների, կրեաների և որդերի: Կապիկին տիեզերք ուղարկելու նախագիծը ներկայացվել էր 2011-ի փետրվարին: Ներկայումս տեխնիկները ավարտում են հրթիռի պատրաստումը, իսկ կենդանին հատուկ պատրաստում է անցնում տիեզերական ճանապարհորդության համար:

Ակնկալվում է, որ մարդուն տիեզերք ուղարկելու ծրագիրը ավարտին կհասցվի մինչ 2020 թվականը:

Tekali Taxi