Home / Հայաստան / Կիևյան կամրջից ընկած աղջկան իրականում սպանել են, պնդում է հայրը

Կիևյան կամրջից ընկած աղջկան իրականում սպանել են, պնդում է հայրը

Ապրիլի 18-ին Կիևյան կամրջից, նախնական վարկածի համաձայն, ցած նետված 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի հետ զրույցում դա ասել է նրա հայրը` Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը:

«Դա ինքնասպանություն չի եղել, աղջի’կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիևյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա` դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետև անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ` կախել ծառից: Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի դա, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը` 23 հազար դրամ և 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած` ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ», – օրաթերթի թղթակցին պատմել է Սլավիկ Սարգսյանը` հավելելով, որ սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջնական պատասխանին և քննիչի այցին:

Tekali Taxi