Home / Տեսանյութեր / ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուի շտաբը սխալվել է «America» բառում

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուի շտաբը սխալվել է «America» բառում

ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածուի` հանրապետական Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը iPhone-ի համար նախատեսված քարոզչական ծրագրում տառասխալ է թույլ տվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ռոմնիի տարբեր նախընտրական կարգախոսներ պարունակող ծրագիրը սկսել է տարածվել մայիսի 29-ի երեկոյան: Դրանցից մեկում «Ամերիկա» բառը սխալ է գրված: Կարգախոսն ասում է «A Better Amercia», «A Better America»-ի փոխարեն («Ավելի լավ Ամերիկա»):

«Սխալներ պատահում են»,- այս առնչությամբ հայտարարել է Ռոմնիի շտաբի մամլո քարտուղարը: Մայիսի 30-ին` չորեքշաբթի, Apple ընկերությունը տարածել է ծրագրի ուղղված տարբերակը:

Մայիսի 30-ին ԱՄՆ գործող նախագահ  Բարաք Օբաման շնորհավորել է Ռոմնիին հանրապետականների կողմից նախագահի ընտրություններում առաջադրվելու համար մղվող պայքարում գրեթե հաղթանակ տանելու առիթով: Նախագահը զանգահարել է իր հակառակորդին և հայտարարել, որ «Ամերիկայի ապագայի մասին կարևոր և օգտակար դեբատների է սպասում»: Ռոմնիի շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ զրույցը «կարճ, սակայն ջերմ է եղել»:

Tekali Taxi