Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ-ում իր մնալու հարցը կքննարկի սեպտեմբերին

Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ-ում իր մնալու հարցը կքննարկի սեպտեմբերին

Շաբաթ օրը կայացած «Ժառանգության» կուսակցության համարագումարում ընտրվեց նոր վարչություն հետևյալ կազմով` Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան և Մարգարիտա Հակոբյան:

Ինչպես հաղրոդում է կուսակցության մամուլի ծառայությունը, նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը փոխնախագահ` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ և Ստյոպա Սաֆարյանը գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:

Վարչությունը նաև որոշել է լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար և Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի  սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

Tekali Taxi