Home / Տեսանյութեր / Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ նշանակվեց

Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ նշանակվեց

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ­վածի 4-րդ կետով, հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

Տիգրան Սարգսյանը նույն պաշտոնում պաշտոնավարում է 2008 թվականից, երբ ՀՀ նախագահ է դարձել Սերժ Սարգսյանը: Նրա կառավարությունը հրաժարական ներկայացրեց հինգշաբթի` նոր Ազգային Ժողով ընտրվելու կապակցությամբ, իսկ արդեն երկու օր անց Տիգրան Սարգսյանը կրկին նշանակվեց վարչապետ:

Tekali Taxi