Չինական Մեծ պատի ընդհանուր երկարությունը կազմում է 21196 կմ և 17 մետր: Հունիսի 5-ին այս տվյալները հաղորդել է Չինաստանի մշակութային ժառանգության պետական գործակալությունը: Վերջին տվյալները հիմնված են լայնածավալ հնագիտական ուսումնասիրությունների և չափումների վրա, որոնք վերջին տարիներին անց են կացվել 15 գավառներում:
Մինչ այդ մարդկային ձեռքերով ստեղծված հսկայական պատի երկարության մասին հստակ տեղեկություններ չկային: 2008-ին իրականացված նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ Մին դինաստիայի օրոք կառուցված (1368-1644) պատի հատվածները ձգվում են առնվազն 8550 կմ:
Պատի կառուցումը սկսվել է մ.թ.ա. և ձգվում էր մի քանի հարյուրամյակ: Դրա հիմնական նպատակը պաշտպանությունն էր արտաքին թշնամիներից:
1987 թվականի Չինական Մեծ պատը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ներկայումս պահպանվել է պատի մոտ 8 տոկոսը, 74 տոկոսը խիստ վնասված է և քանդված, մնացածից միայն հիմքն է մնացել: