Ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը ևս մեկ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս անգամ իր դեմ ընդունված ցմահ ազատազրկման դատավճիռը քննելու համար:
Հիշեցնենք, որ Արարատ Մուրադխանյանի առաջին բողոքը Եվրոդատարանում երեկ ընդունվել է. դատարանը վճռել է, որ 2002թ. Մուրադխանյանին ձերբակալելով` Հայաստանի դատարանի կողմից խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի` անձնական անձեռնմխելիության իրավունքի մասին 5-րդ հոդվածը:
Epress.am-ին Մուրադխանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասել է, որ ձերբակալման մասին որոշման դիմաց Հայաստանը պարտավոր է վճարել 6000 եվրո փոխատուցում, և 228 եվրո` դատական ծախսերի դիմաց: Երկրոդ բողոքը դեռ քննության մեջ է:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Արարատ Մուրադխանյանը սպանել է 2 և ավելի անձանց: