Home / Տեսանյութեր / «Սթարի» մոտ սպանություն կատարածը ներկայացել է ոստիկանություն

«Սթարի» մոտ սպանություն կատարածը ներկայացել է ոստիկանություն

Այսօր մեղայականով  բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արսեն Հակոբյանը, ով խոստովանել է, որ հիշյալ օրը ուղևոր փոխադրելու շուրջ  իր և Վրեժ Պողոսյանի միջև վեճ է ծագել, և պարզաբանման նպատակով հանդիպել են «Սթար» սուպերմարկետի դիմաց, որտեղ առաջացած վիճաբանության ընթացքում ինքը բռունցքով հարվածել է Վ. Պողոսյանի աջ քունքին, ինչի հետևանքով նա մահացել է:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ոմն Լիլիթից ահազանգ էր ստացվել, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ  ծեծել են մի քաղաքացու, ում վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 24-ամյա Վրեժ Պողոսյանի  դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արնազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ  հունիսի 7-ին  ոստիկանության Նոր Նորքի բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Tekali Taxi