2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Մոսկվայում հղի կինն ընկել է պատուհանից ամուսնու աչքի առաջ

Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի բնակելի շենքերից մեկի պատուհանից հղի կին է ընկել: Այս մասին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:

«Նախնական տվյալների համաձայն, 22-ամյա հղի կինը ընկել է պատուհանից: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով կինը տեղում մահացել է»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ողբերգությանը ականատես է եղել նրա 23-ամյա ամուսինը, նա նույնպես բնակարանում էր կնոջ հետ: Հանգամանքները պարզվում են, հաղորդում է «Ռիա Նովոստին»: