Home / Տեսանյութեր / Չինաստանի գլխավոր դատախազը Երևանում փաստաթուղթ կստորագրի

Չինաստանի գլխավոր դատախազը Երևանում փաստաթուղթ կստորագրի

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2012թ. հունիսի 9-ին աշխատանքային այցով Երևան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, կքննարկեն  փոխգործակցության վերաբերող հարցեր:

ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի փոխանցմամբ` առաջին փաստաթուղթը՝  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին Պեկինում:

Tekali Taxi