Home / Հայաստան / Ինչպես են քանդում շենքերը. Երևանում ոչնչացվել է 30 պատմամշակութային հուշարձան

Ինչպես են քանդում շենքերը. Երևանում ոչնչացվել է 30 պատմամշակութային հուշարձան

2000 թվականին սեփականության օտարման մասին օրենք ընդունելուց հետո միայն Երևան քաղաքում 30 հուշարձաններ ոչնչացվել են, ընդ որում` հուշարձանների մեծ մասը եղել են 19-րդ և 20-րդ դարի շենքեր: Այս մասին  ասված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի  այսօր հրապարակած զեկույցում:

Համաձայն զեկույցի հեղինակների` հուշարձանների ոչնչացման պատճառներից մեկն այն է, որ վերոնշյալ օրենքի ընդունումից միայն 4 տարի հետո է հաստատվել Երևանի մշակութային և պատմական հուշարձանների ցանկը, ինչը հնարավորություն է տվել քաղաքային իշխանություններին Երևան քաղաքի կենտրոնի բարեկարգման կամ «պետական կարիքների» անվան տակ ոչնչացնել բազում հուշարձաններ: Ավելին` ընդունված ցուցակից դուրս են մնացել 108 պատամամշակութային հուշարձաններ, մինչդեռ նույն ցուցակով շարունակում են պաշտպանվել 6 շենքեր, որոնք վաղուց  գոյություն չունեն: Վերջերս էլ պատմամշակութային կոթողների ցուցակին կցվել են 14 այլ շենքեր, որոնք պետք է տեղափոխվեն, այդ թվում` Սախարովի հրապարակի մոտ գտնվող Աֆրիկյանների տունը, որը օրերս համարակալել են:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ 30 շենքերի քանդումն անօրինական է եղել, քանի որ, ըստ hուշարձանների պաշտպանության մասին ՀՀ օրենքի, արգելվում է հուշարձանների վրա փոփոխությունների անել կամ տեղափոխել դրանք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց սպասվում է փլուզում չտեղափոխելու դեպքում, իսկ նշված շենքերը եղել են ամուր վիճակում:

«Առանց լիազորված մարմնի մասնագիտական վերլուծության քանդվել են Հանրապետության 1 և 53, Պուշկինի 11,19, 28 Արամի 62, 74, Նալբանյդյան 20 և Աբովյան 9 հասցեներում գտնվող հուշարձան-շենքերը: Քաղաքապետարանը պնդում է, որ շենքերը տեղափոխվել են: Սակայն մի շենքի տեղափոխման օրինակ չկա: Միշտ մատնանշում են Թումանյան 23 հասցեում գտնող Ա. Սողոմոնյանի կոնյակի գործարանի շենքը` պնդելով, թե այն բարեհաջող տեղահանվել էր: Սակայն, չգիտես ինչու, տեղափոխվելով` մեկ հարկանիից դարձել է երեքհարկանի և վերածվել է ՀՀԿ-ի կենտրոնական շենքի: Իրականում  ընդամենը շենքի քարերն են օգտագործվել որպես շինանյութ», – ասել է Սեդրակ Բաղդասարյանը:

Ըստ ՀԿ-ի նախագահի` շենքերը երբեմն դիտավորյալ բերվում են անմխիթար վիճակի, քանդելով պատերից մեկը, հետո որոշում է կայացվում դրանք «փրկելու» համար տեղափոխել. այս ռազմավարությունն է օգտագործվել, օրինակ, Բյուզանդի փողոցի մի քանի շենքերի ոչնչացումն արդարացնելու համար:

«Այս ողջ ինֆորմացիան ստացել ենք ՀՀ դատախազությունից, այսինքն, մենք չպետք է դիմեինք, որ իմանային` ինչ է կատավում, սակայն Դատախազությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Դիմել ենք Մշակույթի նախարարությանը: Պատասխանել են` ասելով, թե քաղաքապետարանին են հարցումն ուղարկել և պատասխան ստանալու դեպքում, կզագեն մեզ, սակայն ոչ մի պատասխան չկա: Մենք մեր զեկույցի ներկայացնմանը հրավիրել էին ՀՀ ճարտարապետների միության նախագահին, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի նախագահին, մշակույթի նախարարին, սակայն ոչ ոք չի ներկայացել»,- պետական գերատեսչությունների անտարբերութունից բողոքելով` ասել է Բաղդասարյանը:

Տեղեկացնենք նաև, որ օրերս համարկալված Աֆրիկյանների տունը փրկելու պահանջով վաղը` ժամը 18.30-ին, տեղի է ունենալու երթ Սախարովի հրապարակից, անցկացնվում է նաև ստորագրահավաք:

Tekali Taxi