Home / Հայաստան / Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի «զսպման» հարցում փորձագետներ են

Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի «զսպման» հարցում փորձագետներ են

Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությունը սրվում է` կախված այն բանից, թե ինչ ընթացք ունեն խաղաղ բանակցությունները, ինչ է տեղի ունենում ներքին քաղաքականությունում և տարածաշրջանում: 1news.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը:

Նրա խոսքով` ներկայումս բազմաթիվ պատճառներ կան, որոնք հնարավոր են դարձնում լարվածության մեծացումը. Ռուսաստանում նախագահի փոփոխությունը, Իրանի հարցում շատ ավելի լարված ու տագնապային վիճակը, ԱՄՆ-ում, Հայաստանում և Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները: «Ամեն անգամ, երբ տարածաշրջանը ընտրությունների փուլ է թևակոխում, բարդ խաղաղ բանակցություններում ազդակի կորուստ է տեղի ունենում:

Որպես կանոն, ավելանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչպես նաև բացասական և թշնամական հռետորաբանությունը առաջնորդների հայտարարություններում: Թվում էր, թե Ադրբեջանը և Հայաստանը փորձագետներ են դարձել հրադադարի ռեժիմի «զսպման» հարցում` թույլ չտալով դրանց ավելի վտանգավոր չափերի հասնել: Այդուհանդերձ, պարզ է, որ դա շատ վստանգավոր խաղ է, քանի որ մեծացնում է պատահական պատերազմի հավանականությունը, և պատերազմը հստակորեն այն չէ, ինչն այս պահին ցանկանում են տարածաշրջանի բոլոր երկրները»,-ասել է Փոլը:

Tekali Taxi