Home / Տեսանյութեր / Տղամարդը գնում էր Պուտինի մոտ, բայց հայտնվել է հոգեբուժարանում

Տղամարդը գնում էր Պուտինի մոտ, բայց հայտնվել է հոգեբուժարանում

Ինգուշեթիայի 57-ամյա բնակիչը Կրեմլում ՌԴ նախագահի հետ հանդիպելու փոխարեն հայտնվել է հոգեբուժարանում, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի վարչության մամլո ծառայությանը:

Նախօրեին իրավապահները Բորովիցկայա հրապարակում մի տղամարդու են նկատել, ով պաստառ էր բարձրացրել, որի վրա գրված տեքստի համաձայն, իրեն հայտնություն է եկել վերևից: Իրեն մոտեցած ոստիկաններին տղամարդն ասել է, որ գնում է Կրեմլ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և ցանկանում է օգնել ռուս ազգին:

Ոստիկանները դիմել են բժիշկների օգնությանը, որոնք էլ տղամարդուն հոգեբուժարան են տեղափոխել: «Ռուս ազգի պաշտպանի» մոտ մասնագետները հոգեբանական թույլ խանգարում են ախտորոշել: Սակայն, քանի որ քաղաքացին ոչ մի վտանգ չէր ներկայացնում հասարակության համար, բժիշկները նրան բաց են թողել:

Tekali Taxi