2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գիտնականներն անվանել են «ամենագեր» և «ամենանիհար» երկրները

Գիտնականների գնահատականներով` ողջ աշխարհում մարդկության ավելորդ քաշը 15 միլիոն տոննա է կազմում, իսկ ապագայում այդ թիվը կայուն կերպով ավելանալու է: Նման միտումը ամենատխուր ձևով կարող է անդրադառնալ շրջակա միջավայրի վրա:

Իրենց հաշվարկների ընթացքում եվրոպացի հետազոտողները օգտվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալներից: Այդ ցուցանիշների համաձայն, Երկիր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց ընդհանուր քաշն այսօր կազմում է 287 մլն տոննա, ինչը զգալիորեն ավելի շատէ, քան կարող էր լինել: Ժամանակակից մարդկությունը 15 մլն տոննա ավելի շատ քաշ ունի, քան պետք է: Դա հավասարազոր է երկրի վրա ևս 242 մլն մարդկանց գոյությանը:

Փորձագետները կազմել են նաև աշխարհի «ամենագեր» և «ամենանիհար» բնակչությունն ունեցող երկրների «թոփ-ցուցակը»:

Աշխարհի 10 «ամենագեր երկրները» հետևյալն են`

1. ԱՄՆ

2.Քուվեյթ

3.Խորվաթիա

4.Քաթար

5.Եգիպտոս

6.Արաբական էմիրություններ

7. Տրինիդադ և Տոբագո

8. Արգենտինա

9.Հունաստան

10. Բահրեյն

 

Աշխարհի 10 «ամենանիհար երկրները» հետևյալն են`


  1. Հյուսիսային Կորեա

  2. Կամբոջա

  3. Բուրունդի

  4. Նեպալ

  5. Կոնգո

  6. Բանգլադեշ

  7. Շրի Լանկա

  8. Եթովպիա

  9. Վիետնամ

  10. Էրիթրեա