Home / Հայաստան / Ֆրանսիայի նախագահի կանայք պարզեցին հարաբերությունները ընտրություններում

Ֆրանսիայի նախագահի կանայք պարզեցին հարաբերությունները ընտրություններում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում բացարձակ մեծամասնություն է ստացել Ազգային Ժողովում:

Կիրակի անկացված ընտրությունների արդյունքում խորհրդարանում Օլանդը 314 համակիր կունենա: Բացի դա, 17 մանդատ են ստացել  սոցիալիստական կուսակցությանը հարող «Եվրոպա էկոլոգիա-կանաչներ»  կուսակցության թեկնածուները: 10 տեղ ունի նաև կոմունիստական «Ձախ ճակատ» կուսակցությունը, ևս 2 մանդատ ունեն անկախ ձախ թեկնածուները:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ազգային շարժում միություն» կուսակցությունը 194 մանդատ է ստացել: Աջ կուսակցությունների ստացած մանդատների հանրագումարը 229  է կազմում: Խորհրդարան է մտել նաև ծայրահեղ աջական «Ազգային ճակատ» կուսակցությունը, որին խորհրդարանում կներկայացնեն երկու պատգմավորներ:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուշագրավ մրցակցություն էր ընթանում նաև  Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկանածու, Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կին Սեգոլեն Ռուայալի և նրա ներկայիս ընկերուհի, լրագրող Վալերի Տրիեվեյլերի միջև: 2007 թվականի նախագահական ընտրություններում Սարկոզիին պարտված Ռուայալը այս անգամ Խորհրդարան էր ցանկանում մտնել որպես սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, իսկ այնուհետև դառնալ կուսակցության առաջնորդը: Նրա պլանները, սակայն, խախտել էր նրա կուսակից ընկեր Օլիվյե Ֆալորնին, ով նույնպես իր թեկնածությունն էր առաջադրել:

Իր այս քայլի համար Ֆալորնին հեռացվել էր կուսակցությունից, սակայն շարունակում էր մասնակցել ընտրությունների, չնայած նրան, որ Ռուայալին պաշտպանում էր նախագահ Օլանդը: Սակայն անսպասելիորեն Ֆալորնիին սկսեց սատարել Վալերի Տրիերվեյլերը, ով հաջողություն էր մաղթել վերջինին իր Twitter-ի միջոցով:

Օլանդը չէր մեկնաբանել իր ընկերուհու որոշումը: Արդյոք Տրիերվեյլերի աջիկցությունը օգնել էր Ֆալորնիին թե ոչ, հայտնի չէ, սակայն, չնայած կանխատեսումներին, նա հաղթանակ տարավ` հավաքելով քվեների 58%-ը: Ռուայալն արդեն ընդունել է իր պարտությունը` վերջում մեղադրելով Ֆալորնիին դավաճանության մեջ:

Նշենք, որ խորհրդարան է անցել նաև «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադրի թոռնուհին` 22-ամյա Մարիոն Մարեշալ Լե Պենը: Փոխարենը մանդատ չի ստացել նրա մորաքույրը` կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:

Tekali Taxi