Home / Տեսանյութեր / 250 մերկ դանիացիներ պաշարել էին սուպերմարկետը անվճար ուտելիքի համար

250 մերկ դանիացիներ պաշարել էին սուպերմարկետը անվճար ուտելիքի համար

Դանիայի սահմանամերձ գերմանական Զյուդերլյուգում քաղաքի նորաբաց Priss սուպերմարկետ 100 մերկ մարդ է այցելել, հայտնում է Korrespondent.net-ը:

Նրանք մասնակցում էին սուպերմարկետի գովազդային ակցիային, որի շրջանակներում յուրաքանչյուրը մոտ 270 եվրո գումարի չափով անվճար մթերք կարող էր վերցնել: Ի դեպ, սուպերմարկետի առաջին այցելուները դեռ գիշերվանից սպասում էին խանութի բացմանը իմպրովիզացված վրանային քաղաքում:

Ակցիային մասնակցելու ցանկություն էր հայտնել շուրջ 250 մարդ, սակայն անվճար մթերք բաժին է հասել միայն առաջին հարյուրին:

Խանութի մենեջերի խոսքով` իրենք կարծում էին, որ ակցիային 10 հոգուց ավել մարդ չի մասնակցի:

Ի դեպ, ակցիայի մերկ մասնակիցները հիմնականում Դանիայից եկած երիտասարդներ են եղել:

Tekali Taxi