Home / Տեսանյութեր / Կինոն կօգնի ռուսաստանցիներին կովկասցու դրական կերպար ձևավորել

Կինոն կօգնի ռուսաստանցիներին կովկասցու դրական կերպար ձևավորել

ՌԴ մշակույթի նախարարությունը նախատեսում է ազգամիջյան խնդիրների լուծմանը ներգրավել կինոմատոգրաֆը: Պաշտոնյաների կարծիքով` պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի հենց սոցիալական ուղղվածության ֆիլմերին: Ակնկալվում է, որ կինոն կկարողանա Ռուսաստանի տարբեր ազգերի ներկայացուցիչների մասին «դրական» պատկերացումներ ձևավորել և ցույց տալ, թե ինչպես են նրանք բարեկամաբար ապրում մեկ երկրի տարածքում: Այս կապակցությամբ` կինեմատոգրաֆի զարգացման գործող ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել, հաղորդում է Newsru.com-ը:

«Մենք կինոմատոգրաֆիստներին տրամադրում ենք նրան, որ իրենք պետք է հասարակության համար անհրաժեշտ դրական հերոսների կերպարներ ստեղծեն: Սակայն ստեղծագործական առաջադրանք որպես այդպիսին չենք ձևակերպում. ցույց տալ Կովկասը, թե Սիբիրը, բանվորին  թե մտավորականին՝ որոշում են պրոդյուսերները, ռեժիսորներն ու սցենարի հեղինակները: Իսկ նախարարությունն իր հերթին պետական աջակցություն է ցույց տալիս առաջատար կինոընկերություններին, որոնք հայրենիքի համար սոցիալական կարևորություն ունեցող արտադրանք են ստեղծում»,- ասել է մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլիևը:

Ազգերի հարցերով Պետդումայի կոմիտեի անդամ Միխայիլ Մարկելովը նույնպես վստահ է, որ կինոմատոգրաֆիային աջակցելը հնարավորություն կտա «տարբեր ազգերի ներկայացուցիչների և, մասնավորապես, կովկասցիների մասին դրական պատկերացումներ ձևավորել»: «Ժամանակին մենք հիանալի ֆիլմեր ունեինք, ինչպես, օրինակ, «Միմինոն», «Կովկասի գերուհին», և դրանցից հետո այլևս կարիք չկար մտածելու կովկասցու կերպարի ստեղծման մասին: Մեծ հաշվով մենք բոլորս մեկ պետության քաղաքացիներ ենք»,- նշել է Մարկելովը:

Ֆիլմերի միջոցով տարբեր ազգերի քաղաքացիներին «բարեկամացնելու» գաղափարը ՌԴ նախարարությանը «հուշել է» ամերիկյան կինոմատոգրաֆիան. չհայտարարված օրենքի համաձայն, ԱՄՆ-ում նկարահանված ոչ մի ֆիլմ չի կարող էկրաններ բարձրանալ, եթե դրանում աֆրոամերիկացի հերոս չկա: Հիմնականում նրանք դրական կերպարներ են, քանի որ ֆիլմերի ստեղծողները վախենում են, որ հակառակ դեպքում իրենց կմեղադրեն ռասիզմի մեջ, նշում է պարբերականը:

Tekali Taxi