Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը ծեծի մասնակիցներին ազատել է աշխատանքից

Ռուբեն Հայրապետյանը ծեծի մասնակիցներին ազատել է աշխատանքից

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկած անձինք պատժվելու են: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման վստահություն է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով նշել է, որ ինքն իր ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի հետ զրուցել է հեռախոսով:

Ալեքսանյանի խոսքով` Ռուբեն Հայրապետյանը շատ զայրացած է միջադեպի կապակցությամբ, չի պատրաստվում ոչինչ անել, որովհետև «օրենքը կանի»:

ԱԺ պատգամավորը տեղեկացրել է նաև, որ Հայրապետյանն արդեն ազատել է աշխատանքից միջադեպի մասնակիցներին:

Նա նաև պնդել է, որ բժիշկներին ծեծի ենթարկողները ՀՖՖ նախագահի բարեկամները չեն:

Tekali Taxi