Home / Հայաստան / Սկեսրայրի կողմից սպանված հարսը պատրաստվում էր ամուսնանալ. պատմում է հարևանը

Սկեսրայրի կողմից սպանված հարսը պատրաստվում էր ամուսնանալ. պատմում է հարևանը

Մասիսում հարսին սպանած, իսկ այնուհետև ինքնասպան եղած 74-ամյա Վոլոդյա Սահակյանը վերջին շրջանում բազմաթիվ անգամ վեճեր է ունեցել հարսի հետ, քանի որ վերջինս մի քանի անգամ ակնարկել է, որ պատրաստվում է կրկին ամուսնանալ: Այս մասին Epress.am-ին պատմել է Սահակյանի հարևանը, ով չի ցանկացել ներկայանալ:

Հարսը` 37-ամյա Քրիստինե Զաքարյանը ուներ 4 երեխա՝  2 որդի` 18 և 15 տարեկան, և 2 դուստր՝ 14 և 12 տարեկան: Նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ:

Ամուսնու մահից հետո Քրիստինեն իր 4 երեխաների հետ միասին շարունակել է բնակվել սկեսրայրի հետ, սակայն վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ: Մեր զրուցակցի խոսքով՝ ամուսնանալուց հետո Քրիստինեն մտադիր էր շարունակել բնակվել նույն տանը, ինչին սկեսրայրը կտրականապես դեմ է եղել:

Սահակյանի հարևանը նշել է, որ քաղաքում համոզված են, որ սպանությունը կատարվել է հենց այդ հողի վրա:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին: Ոստիկանության փոխացմամբ՝ Վոլոդյա Սահակյանը դանակով երկու անգամ հարվածել էր Քրիստինե Զաքարյանի որովայնին:

Սպանությունը կատարելուց հետո նա մեկ այլ դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են:

Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են:

Լուսանկարը՝ haynews.am-ի

Tekali Taxi