Home / Հայաստան / ԵԽԽՎ-ն չի մոռացել, շարունակում է մտահոգված մնալ Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ

ԵԽԽՎ-ն չի մոռացել, շարունակում է մտահոգված մնալ Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր մտահոգությունն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում մինչ այժմ ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 անձանց մահվան կապակցությամբ: Այս մասին ասված է երեկ ԵԽԽՎ-ի կողմից երեկ ընդունված «Մոնիտորինգի տակ գտնվող երկրների առաջընթացը» 1895 բանաձևի մեջ:

ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին հրապարակային քննություն անցկացնել 10 մարդկանց մահվան դեպքերի պատասխանատուներին պարզելու համար:

Բանաձևը Հայաստանի Ազգային Ժողովին կոչ է անում բարեփոխումներ իրականացնել ոստիկանության և դատական համակարգերում` ապահովելով տվյալ կառույցների անկախությունը, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ապահովել ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև:

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն անդրադառնում է 2011 թվականի իրադարձություններին` գոհունակություն հայտնելով 2008-ի մարտյան դեպքերից հետո բանտրակված անձանց ազատ արձակման, ըննդդիմության և իշխանությունների երկխոսության անցկացման, ինչպես նաև 2008-ի սպանությունների հետաքննության թարմացման կապակցությամբ:

Բացի դա, ԵԽԽՎ-ն գոհունակությամբ արձանագրում է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական մթնոլորտի բարելավում է գրանցվել, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել ոստիկանությունում և դատական համակարգում բարեփոխումների իրականացման համար:

Tekali Taxi