Home / Տեսանյութեր / Պաշտպանության նախարարությունը հետևում է Վահե Ավետյանի գործի ընթացքին

Պաշտպանության նախարարությունը հետևում է Վահե Ավետյանի գործի ընթացքին

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ, ասված է ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ», – նշում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi