Home / Տեսանյութեր / ԱՄՆ դեսպանատունը հայաստանյան հյուրերի հետ միասին նշեց Անկախության օրը

ԱՄՆ դեսպանատունը հայաստանյան հյուրերի հետ միասին նշեց Անկախության օրը

Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայաստանյան հյուրերի հետ միասին նշեց Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը: Դեսպան Ջոն Հեֆերնն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց «Սպեղանի» երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչում էր ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական «Քուլ ջազ ֆյուժեն» նվագախմբի կատարմամբ:

Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշեց, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, ապա հավելեց. «Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում»:

Անկախության տոնը նվիրված է Միացյալ Նահանգների պետականության հռչակմանն ու Անկախության հռչակագրի ընդունմանը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին:

Tekali Taxi