Home / Հայաստան / «Տակ շտո, բռատեց, դավայ դո սվիդանյա». Վարդան Պետրոսյանը՝ «Հարսնաքարի» դեպքի մասին

«Տակ շտո, բռատեց, դավայ դո սվիդանյա». Վարդան Պետրոսյանը՝ «Հարսնաքարի» դեպքի մասին

Հայաստանում տիրում է մի միջավայր, որտեղ մարդիկ ստեղծել են պատժիչ ջոկատներ, որոնք ձեռք են բարձրացնում՝ ում վրա ուզեն, երբ ուզեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի սպանությանը: Վարդան Պետրոսյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երկրորդը չէ: Դերասանը նշել է, որ ինքն անձամբ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցներում լսել է, որ պատժամիջոցներ կիրառելը վերջինիս քաղաքականությունն է:

«Եսլի տի նեմեց, իդի տի վ Գերմանիա, տակ շտո բռատեց, դավայ դո սվիդանյա»,- Հայրապետյանին դիմել է Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ իր նոր «Պարոնայք 50/50» ներկայացման մեջ ևս անդրադարձ կա «Հարսնաքարի» դեպքերին:

«Սա ամենաթողության հարց է: Ռուսաստանում ժամանակին բակերում ցուցանակ կար, որը զգուշացնում էր՝ զլայա սոբակա, և մարդիկ գիտեին, որ այդ բակում կատաղած շուն կա, որը կարող է ամեն րոպե հարձակվել: Եվ եթե տերն այդպիսի կատաղած շուն չպահի, ստեղ այդ պրոբլեմը չի լինի»,– ասել է Վարդան Պետրոսյանը:

Նշենք, որ «Պարոնայք 50-50» ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի հուլիսի 23-ին և 24-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Tekali Taxi