Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը չի որոշել՝ «Հարսնաքարի» մոտ դեպքի առիթով գործ հարուցելու է, թե՝ ոչ

Ոստիկանությունը չի որոշել՝ «Հարսնաքարի» մոտ դեպքի առիթով գործ հարուցելու է, թե՝ ոչ

Երեկ «Հարսնաքար» ռեստորանի մոտ Վահե Ավետյանի հիշատակը հարգելու և նրա սպանության մեղավորվերներին պատժելու մոմավառության ակցիայի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ, մասնավորապես, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ Ռուբեն Հայրապետյանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու առթիվ Ոստիկանությունը դեռ չի որոշել` քրեական գործ հարուցելու է, թե` ոչ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվական վարչությունից Արմեն Մալխասյանը:

Նա ասել է, որ երեկ միջադեպի ժամանակ ոստիկանները զգոնությունը պահպանել են, և նրանց ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի վատ զարգացումներից, սակայն տեղի ունեցածի հետ կապված այլ գործողություններ ձեռնարկելու մասին որոշում դեռ չկա, լինելու դեպքում `Ոստիկանությունը կհայտարարի այդ մասի:

Հիշեցնենք, որ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը այսօր տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է` իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ արվածը ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատության իրավունքի ոտնահարում է: Իրավապաշտպանները հիշեցրել են, որ քանի որ սույն հանցագործության մասին հաղորդել են ԶԼՄ-ները, ապա համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի, քրեական գործ պետք է հարուցվի:

Հիշեցնենք, որ երեկ «Հարսնաքարի» մուտքի մոտ Ռուբեն Հայրապետյանը հրել էր ու գետնին էր գցել նկարահանումներ կատարող Արման Վեզիրյանին:

Tekali Taxi