Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը զանգահարել և ներողություն է խնդրել Արման Վեզիրյանից. հայտարարություն

Ռուբեն Հայրապետյանը զանգահարել և ներողություն է խնդրել Արման Վեզիրյանից. հայտարարություն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից  «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու  առաքելություն իրականացնելիս: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Հելսինկյան ասոցիացիան» այս միջադեպը գնահատում է որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին  դեպքը չէ, երբ  կազմակերպության աշխատակիցներին բռնության են ենթարկում՝ կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին,  որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել են կամ համապատասխան ընթացք չեն տվել:

«Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ  մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ  իրավական  համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  176 հոդվածի քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի  Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին», -ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ այն պահին, երբ պատրաստվում էին հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին, Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին, ներողություն խնդրեց և հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար:

Tekali Taxi