Home / Հայաստան / Հայ սահմանապահները ձերբակալել են ադրբեջանցի զինծառայողին. պաշտոնական

Հայ սահմանապահները ձերբակալել են ադրբեջանցի զինծառայողին. պաշտոնական

Այսօր ժամը 06.00-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը», – ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Tekali Taxi