Home / Հայաստան / «Հրապարակը» դատարանում հաղթեց տիկին «Մառոզին»

«Հրապարակը» դատարանում հաղթեց տիկին «Մառոզին»

Մեկ տարուց ավելի տևած Մարգարիտա Խաչատրյան (կեղծանունը Մարոզ) – «Հրապարակ» օրաթերթ դատաքննությունն ավարտվել է «Հրապարակի» հաղթանակով:

«Մենք դեռ վճռի տեքստը չունենք, որպեսզի մանրամասնորեն ներկայացնենք ընթերցողին, սակայն երեկ տեղեկացանք, որ դատավոր Սամվել Թադևոսյանը մերժել է տիկին Մառոզի հայցը, որով նա պահանջում էր պարտադրել մեզ հերքում տպագրել թերթի 2011թ. ապրիլի 22-ին տպագրված լուրի առնչությամբ: Սա այն եզակի դեպքերից է, երբ մամուլն ու ազատ խոսքը հաղթեցին, և դատարանն անաչառ ու օրենքի պահանջներին համապատասխան վճիռ կայացրեց»,- գրում է թերթը:

Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլի 21-ին «Հրապարակը» գրել էր, որ պարբերաբար ՀՀ զորամասեր ստուգայցեր կատարող Խաչատրյանը վերջերս ԼՂՀ զորամասերից մեկում վեճի է բռնվել զորամասի հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ ծեծի:

Հրապարակումից հետո Խաչատրյանը և մի քանի հոգի մուտք էին գործել թերթի խմբագրություն: Ըստ թերթի՝ նրանք առանց որևէ պահանջ ներկայացնելու հարձակվել էին խմբագրության աշխատակիցների վրա` խանգարելով աշխատանքը, քաշքշելով լրագրողներին, տեղալով սեռական հայհոյանքներ, կոտրելով բաժակներ, վնաս պատճառելով գլխավոր խմբագրին:

Լուսանկարը` zinvorhk.wordpress.com-ից

Tekali Taxi