Home / Հայաստան / Արզաքանցյանին պարտադրել են վճարել 14 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցներին

Արզաքանցյանին պարտադրել են վճարել 14 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցներին

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը՝ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:

Թերթը նշում է, որ նրանք եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պայմանագրային աշխատողներ:

ՊՊԳՎ-ն քաղհայցով դիմել է դատարան, հաղթել, ինչից հետո ԴԱՀԿ-ը «ստիպել» է վճարել պարտքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարվել է պարտքի կեսը: Նման վիճակ է ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս աշխատավարձ չեն ստացել, ու այս անգամ ևս բանը հասել է ԴԱՀԿ-ին:

Tekali Taxi