Home / Հայաստան / «Գոմեշի մսի» գործով ձերբակալվածը կաթված է ստացել

«Գոմեշի մսի» գործով ձերբակալվածը կաթված է ստացել

Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 29-ին կալանավորված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը կալանքի պահին սրտի կաթված է ստացել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Այժմ Օհանջանյանը գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում: ՀՀ ԱԻՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը երեկ թերթի թղթակցի հետ նշել է, որ Օհանջանյանը «Դատապարտյալների հիվանդանոցում»  գտնվում է սեպտեմբերի 29-ից, նախկինում վիրահատված է եղել` ստենտավորված:

«Այժմ բուժում է ստանում, նրա վիճակը կայուն է, սակայն, դեռևս հայտնի չէ` երբ դուրս կգրվի», – ասել է Ղլեչյանը:

Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում, նաև գույքի բռնագրավում:

Tekali Taxi