Home / Հայաստան / Օսկանյանի գործը պետք է թափանցիկ քննվի. ԵՄ պատվիրակություն

Օսկանյանի գործը պետք է թափանցիկ քննվի. ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն աչալրջորեն հետևում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործին:

Այս մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ հաղորդել է ԵՄ պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ինա Յանկուլովան:

«Դեսպան Տրայան Հրիստեան և դեսպանատունն աչալրջորեն հետևում են Վարդան Օսկանյանի գործին: Որպեսզի խուսափենք նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում կամ արդարադատության ընտրովի կիրառում որակելուց, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազն անի հնարավորը՝ գործի քննության ընթացքի թափանցիկությունն ապահովելու համար: Այդ կերպ հնարավոր է համոզել հասարակությանը, որ արդարադատության միջազգային չափանիշները և պարոն Օսկանյանի իրավունքները հարգվել են: Եվրամիությունը շարունակելու է հետևել տվյալ գործի զարգացումներին», – նշել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը:

Tekali Taxi