Home / Հայաստան / Շատերն են իշխանության գալիս, բայց մոռանում են հեռանալ. Սահակաշվիլի

Շատերն են իշխանության գալիս, բայց մոռանում են հեռանալ. Սահակաշվիլի

Վրաստանը չի կարող ասել, որ լիարժեք ժողովրդավարական երկիր է, մինչև իշխանությունը առնվազն երկու անգամ չփոխվի: Այս մասին «Եվրոպական ժողովրդական կուսակցության» կոնգրեսին իր ելույթում ասել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ իշխանության շատերն են գալիս, սակայն մոռանում են հեռանալ:

«Մի քանի օրից Վրաստանը կունենա նոր խորհրդարանական մեծամասնություն, և գործադիր իշխանությունը կանցնի նոր քաղաքական ուժի ձեռքը: Դա բնական գործընթաց է այն պատվիրակների համար, ովքեր նստած են այս դահլիճում, ինչը չես ասի մեր տարածաշրջանի և մեր երկրի մասին: Ժողովրդարության տեսանկյունից մենք կարևոր քայլեր ենք արել, բայց մենք չենք կարող ասել, որ ժողովրդավարություն ունենք մինչև չկայանան հաջորդ ընտրությունները և իշխանությունն առնվազն երկու անգամ փոխվի: Շատերն են ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալիս, սակայն մոռանում են, որ պետք է հեռանան», – Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցում «Գրուզիա օնլայնը»:

Tekali Taxi