2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Շատերն են իշխանության գալիս, բայց մոռանում են հեռանալ. Սահակաշվիլի

Վրաստանը չի կարող ասել, որ լիարժեք ժողովրդավարական երկիր է, մինչև իշխանությունը առնվազն երկու անգամ չփոխվի: Այս մասին «Եվրոպական ժողովրդական կուսակցության» կոնգրեսին իր ելույթում ասել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ իշխանության շատերն են գալիս, սակայն մոռանում են հեռանալ:

«Մի քանի օրից Վրաստանը կունենա նոր խորհրդարանական մեծամասնություն, և գործադիր իշխանությունը կանցնի նոր քաղաքական ուժի ձեռքը: Դա բնական գործընթաց է այն պատվիրակների համար, ովքեր նստած են այս դահլիճում, ինչը չես ասի մեր տարածաշրջանի և մեր երկրի մասին: Ժողովրդարության տեսանկյունից մենք կարևոր քայլեր ենք արել, բայց մենք չենք կարող ասել, որ ժողովրդավարություն ունենք մինչև չկայանան հաջորդ ընտրությունները և իշխանությունն առնվազն երկու անգամ փոխվի: Շատերն են ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալիս, սակայն մոռանում են, որ պետք է հեռանան», - Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցում «Գրուզիա օնլայնը»: