Home / Հայաստան / Human Rights Watch-ը կոչ է արել հիշեցնել Ադրբեջանին պարտականությունների մասին

Human Rights Watch-ը կոչ է արել հիշեցնել Ադրբեջանին պարտականությունների մասին

Ադրբեջանում առնվազն 8 լրագրող և 3 իրավապաշտպան գտնվում են բանտում, իսկ արտահայտվելու ազատությունը խիստ սահմանափակված է: Միևնույն ժամանակ, այս երկիրը ՄԱԿ-ի հովանու ներքո Ինտերնետի կառավարման վերաբերյալ ֆորում է անցկացնում, ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է այդ հնարավորությունն օգտագործի՝ բանտարկված լրագրողներին և ակտիվիստներին ազատելու համար, ինչպես նաև ապաքրեականացնի զրպարտանքը և հանի Բաքվի կենտրոնում ընդդիմության հանրահավաքների անցկացման արգելքը:

Contact.az կայքը հիշեցնում է, որ նոյեմբերի 6-9 անցկացվելիք Ֆորումի ժամանակ կառավարության անդամներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկելու են Ինտերնետ ոլորտում պետական քաղաքականության խնդիրները: Սակայն, HRW-ի ներկայացուցիչ Գեորգի Գոգիյայի խոսքով, այդ ներուժը դրսևորելու համար Ադրբեջանը պետք է նախ և առաջ իր քաղաքացիներին հնարավորություն տա ազատ արտահայտել իրենց կարծիքը:

HRW-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին կոչ է արել հիշեցնել Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների ոլորտում վերջինիս պարտականությունների մասին:

Tekali Taxi