Home / Հայաստան / «Մարդ քիչ է մնում ցխկվի». 4 խմբակցություններ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին

«Մարդ քիչ է մնում ցխկվի». 4 խմբակցություններ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին

ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցություններն այսօր Ազգային Ժողովում կոչ են արել դեմ քվեարկել Կառավարության կողմից ներկայացված 2013թ. պետբյուջեի նախագծին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ իր համար անհասկանալի է, որ գոնե նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանեցվել սպառողական զամբյուղին:

«Բոլորիս համար էլ հասկանալի էր, որ այն պայմաններում, որ ստեվրային տնտեսությունը աբողջությամբ գտնվում է իշխանության հովանավորության տակ, իշխանությունն ասում է՝ չեմ կարողանում 1,5 միլիարդ արտաբյուջետային տալ: Կամ բյուջեից դուրս ստվերային տնտեսություն ունեցող պետությունը, քաղաքական ուժը հայտարարում է, որ չեմ կարողանում 16, 8 միլիարդ դրամ հայթայթել, որպեսզի նվազագույն աշխատավարձը հավասարեցնեն սպառողական զամբյուղին»,- ասել է Ռուբեն Հակոբյանը և հավելել, որ ինքը կարծում էր, որ այս հարցով կառավարությունը կընդառաջեր իրենց:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, ներկայացնելով իրենց խմբակցության տեսակետը 2013 թվականի բյուջեի վերաբերյալ, ասել է, որ  առաջին գնահատումն այն է, որ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը  և 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և չի նպաստում Հայաստանի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Ո՞րն է մեր առաջարկությունները. երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրվելու նպատակով անհրաժեշտ է  արագընթաց կարգով հասարակական և կարող ուժերի ներգրավմամբ մշակել երկրի սոցիալ տնտեսական կայուն զարգացման նոր ռազմավարություն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով՝ սոցիալական ոլորտը չի կարելի խեղճացնել:

«Տեղի է ունեցել սոցիալական ոլորտի տեսակարար կշռի անկում, եկամուտները ավելացրեք: Մենք անթույլատրելի ենք համարում թոշակները 10 տոկոսով չբարձրացնելը: Նվազագույն աշխատավարձը սահմանել հունվարի 1-ից 72 500 դրամ, ինչպես մենք էինք ասել, դրա համար ընդմանեը 25 միլիարդ է պահանջվում: Բա ո՞նց կարող է կառավարությունը խոսել կոռուպցիայի կրճատումից և սուբսիդավորել մատակարարին: Հետո էլ ասում են՝ կոռուպցիան իջել է, բա որ ֆինանսական հաստատությունները հանկարծ հաստատեն: Մարդ քիչ է մնում ցխկվի»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանի ելույթից հետո ՀՀԿ-ական Էդուարդ  Շարմազանովը նրան խորհուրդ է տվել «չցխկվել», քանի որ նա իրենց դեռ պետք է:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում ասել է, որ  ներչկայացված բյուջեն սողալու բյուջե է:

«Վերջին՝ 2012-ի բյուջեն այսպես որակեցին՝ գոյատևման բյուջե, ամենամեծ երևակայության դեպքում, այս բյուջեն անգամ գոյատևման բյուջե որակել հնարավոր չէ: Այսինքն՝ այս բյուջեով ՀՀ քաղաքացին լավագույն դեպքում կարող է սողալ: ԲՀԿ խմբակցությունը, կուսակցությունը շատ բարձր է գնահատում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, և մենք չենք կարող կողմ քվերակել մի բյուջեի, որը ստիպելու է ՀՀ քաղաքացուն սողալ, որի արդյունքում մեծանալու է  արտագաղթը, մեծանալու է երկիրը լքողների թիվը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Tekali Taxi