Home / Հայաստան / Արման Բաբաջանյանի թիկնապահներին հե՞տ են կանչել

Արման Բաբաջանյանի թիկնապահներին հե՞տ են կանչել

Երեկ տեղեկություններ են տարածվել, որ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը լքել է երկիրը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Բանաջանյանի գործընկերները «ՀԺ»-ի թղթակցին ասել են, թե նա հիվանդացել է ու աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա բջջայինն անջատված է եղել:

«ՀԺ»-ն նշում է, որ, ըստ որոշ գնահատականների, Բաբաջանյանին՝ ոստիկանության կողմից թիկնապահներ տրամադրելու մասին շաբաթօրյա հրապարակումից հետո ոստիկանությունը թիկնապահներին «հետ է կանչել» անհրաժեշտության դեպքում ապացուցելու համար, որ նման բան գոյություն չունի:

«Հակառակ դեպքում դա կարող էր նախադեպ դառնալ, որպեսզի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ոստիկանությունից թիկնապահներ պահանջեին: Ըստ գնահատականների, թիկնապահներից զրկվելուց հետո Բաբաջանյանին այլ բան չի մնացել, քան հեռանալ Հայաստանից: Երեկ մինչև օրվա վերջ Բաբաջանյանը չհերքեց լուրը, թե ինքը լքել է Հայաստանը», – գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաբաջանյանը «ՀԺ»-ի թղթակցին ասել էր, որ ինքը թիկնապահներ չունի, սակայն սպառնալիքներ ստացել է: Կոնկրետ ումից՝ Բաբաջանյանը չէր նշել:

Tekali Taxi