2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եղանակի կանխատեսումը դեկտեմբերի համար ՝ ըստ մարզերի

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2012թ. դեկտեմբերի համար եղանակի կանխատեսումը՝ ըստ մարզերի.

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10...+120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8...-100C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-140C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-60C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +4...+60C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -15...-200C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15...-210C, միջին բացարձակ առավելագույնը` 4...80C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

 

 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +7...120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-150C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-200C, միջին բացարձակ առավելագույնըª 11...120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:(նորման` 19...20 մմ ):

 Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+40C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+140C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5...-100C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª -9...-120C, միջին բացարձակ առավելագույնը` 14...170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում սպասվում է 0...+20C, լեռնային շրջաններում` -2...-40C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +11...+130C, լեռնային շրջաններում` +5...+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -7...-90C, լեռնային շրջաններում` -10...-150C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -12...-130C, լեռնային շրջաններում` -17...-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում 10...110C, լեռնային շրջաններում` 5...60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5...60C, լեռնային շրջաններում` -1...+10C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10...150C, լեռնային շրջաններում` +7...+90C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -4...-60C, լեռնային շրջաններում` -7...-120C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6...-100C, լեռնային շրջաններում -15...-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15...190C, լեռնային շրջաններումª 11...140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10...+120C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10...-120C, բարձրադիր մասերում մինչև -7...-90C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10...110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: