2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Մի ենթարկվիր». Երևանի փողոցներում տպում և ջնջում էին Սերժ Սարգսյանի դիմանկարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի տարբեր հատվածներում՝ հիմնականում խոշոր ԲՈՒՀ-երի մոտ, կարելի էր տեսնել գետնին պատկերված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը, որի վրա խաչ է քաշած և գրված է «Մի ենթարկվիր»: Նման գրությամբ նկարները Epress.am-ի լրագրողները նկատել են Հյուսիսային պողոտայում, ԵՊՀ-ի Աբովյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղի, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի և Սլավոնական համալսարանի մոտ:

Օրվա ընթացքում YouTube կայքում տեսագրություն է հայտնվել, որը տեղադրել է FreeCitizens 2001 օգտատերը: Տեսանյութում երևում է նկարները տպելու գործընթացը (հեղինակները չեն երևում), ինչպես նաև այն, որ ինչ-որ մարդիկ օրվա ընթացքում ջնջում են դրանք: Կադրում երևում են նաև ոստիկանները: