Վրաստանի գրողների միության նախագահի մուտքն Ադրբեջան արգելել են ԼՂՀ-ի պատճառով
Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլիին պերսոնա նոն-գրատա են հայտարարել Ադրբեջանում, քանի որ գրողը նոյմեբերի 16-ից 18-ը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ հղում կատարելով «Իվերոնի» լրատվական գործակալության վրա:
Գոնաշվիլին նշել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղ է մեկնել պոեզիայի երեկոյին մասնակցելու համար, ինչը քաղաքականության հետ կապ չուներ, սակայն Ադրբեջանի վերաբերմունքի արդյունքում այցը քաղաքական երանգ է ստացել:
«Ես ոչ մեկին չեմ վնասել: Ես դա արել եմ երիտասարդների համար, որոնք ինձ սպասում էին պոեզիայի երեկոյին: Անմիջապես Վրաստան վերադառնալուց հետո, ինձ հետ կապ հաստատեցին Վրաստանի ԱԳՆ-ից և խնդրեցին ինչ-որ ժամանակ հրաժարվել Ադրբեջան մեկնելուց: Ինչպես պարզվեց, իմ այցի մասին տեղեկատվությունը ԱԳՆ-ին հաղորդել էր Վրաստանի դեսպանությունը Ադրբեջանում», - «Իվերոնիի» հետ զրույցում ասել է Գոնաշվիլին:
Հարկ է նշել, որ Մակվալա Գոնաշվիլին նամակ է գրել, որում ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նա ընդգծել է, որ միշտ կլինի ադրբեջանական մշակույթի երկրպագու և շատ կտխրի, եթե իր առջև փակվի այդ երկրի սահմանը, ու, ինչն ավելի կարևոր է, փակվեն իր ադրբեջանցի ընկերների սրտերը:
«Բոլորից ներողություն եմ խնդրում, որ առանց միտում ունենալու ես ձեզ ցավ եմ պատճառել», - հայտարարել էր Գոնաշվիլին, սակայն դա նրան չէր օգնել, ու, այնուամենայնիվ, Ադրբեջանը գրողին արգելել է մուտք գործել Վրաստան: