հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՅԴ-ականները վիճել են նիստի ժամանակ, պնդում է թերթը

ՀՅԴ-ականները վիճել են նիստի ժամանակ, պնդում է թերթը

Նախօրեին ՀՅԴ-ի նիստի ժամամակ միջադեպ է տեղի ունեցել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Քննարկման ընթացքում հանկարծակի վիճաբանություն է ծագել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի միջև: Շահբազյանը խոսակցության ժամանակ նշել է, թե Ռուստամյանի դիրքորոշումն իր համար անհասկանալի է՝ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների հետ կապված: Դրանից էլ ծագել է Ռուստամյանի ու Շահբազյանի լեզվակռիվը: Վեճն այնքան է «թեժացել», որ նրանց խոսակցությանը խառնվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և հորդորել հանգստանալ: Հովհաննիսյանը նշել է, թե իրենց կուսակցությունը մշտապես աչքի է ընկել իր պարկեշտությամբ, և նման բան իրենք չեն կարող հանդուրժել», – գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթը փորձել է զրուցել Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին այդպես էլ չեն պատասխանել: Վահան Հովհաննիսյանն էլ նշել է, որ իր տեղն անհարմար է, և չի կարող որևէ բան մեկնաբանել: