հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Մինչև հողին չհավասարեցնեն, չեն հանգստանա». Էթիկայի հանձնաժողովի մասին

«Մինչև հողին չհավասարեցնեն, չեն հանգստանա». Էթիկայի հանձնաժողովի մասին

Կառավարությունը երկուշաբթի կայանալիք ԱԺ նիստի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակցության փոփոխություն է ենթադրում, և ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի «83-ի գործով» Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկումը:

Երեկ թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը զարմանալի չի համարել, որ իշխանությունը փորձում է վարկաբեկել այս հանձնաժողովը:

«Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա Էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանությունը ՀՀ-ն` որպես ինստիտուտ մինչև հողին չհավասարեցնի, չի հանգստանա»,- ասել է Փաշինյանը: