Գլխավոր / Հայաստան / Արամ Սարգսյանը չի առաջադրվելու. ակտիվանալու է փետրվարից հետո

Արամ Սարգսյանը չի առաջադրվելու. ակտիվանալու է փետրվարից հետո

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը որոշել է չառաջադրվել 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է այսօր ընթացող «Հանրապետություն» կուսակցության համագումարին:

Իր ելույթում նա հույս է հայտնել, որ որևէ մեկը չի կարծի, թե ինքը, նման որոշում կայացնելով, կամազուրկ է: Նա ներողություն է խնդրել իր այն կուսակիցներից, որոնք ցանկանում էին իր առաջադրումը:

Սարգսյանը նշել է, որ իր կուսակցության համար ամեն ինչ սկսվելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

««Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ցանկացած քաղաքական գործընթացի: Ոչ թե դեմ կամ կողմ, այլ գործընթացների է մասնակցելու», — հայտարարել է Արամ Սարգսյանը՝ նշելով, որ կուսկացության գերխնդիրն է համարում գաղափարական ուժերի համախմբումը: