2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սարյանի պուրակում ՀԱԿ համակիրները նշել են ՀՀ առաջին նախագահի ծննդյան տարեդարձը

Այսօր Երևանի կենտրոնում՝ Սարյանի պուրակում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները նշել են նրա ծննդյան 68-րդ տարեդարձը:

Մի քանի տասնյակ մարդիկ շամպայն են բացել պուրակում, իրենց շնորհավորանքներն են հղել Տեր-Պետրոսյանին, մաղթել առողջություն, երկար տարիների կյանք:

ՀԱԿ-ի ղեկավար կազմից մարդկանց միացել է ՀՀՇ վարչության ղեկավար, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ՀԱԿ համակիրները պուրակում պաստառ են փակցրել, որի վրա գրված էր. «Ծնունդդ շնորհավոր, նախագահ: Իմ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»: