2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, ինձ ստիպել չեք կարող...»

Սերժ Սարգսյանին որևէ օլիգարխ հաղթել չի կարող, որովհետև ամենամեծ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է. նրան կարող է հաղթել միայն Հայաստանի  ցանկացած քաղաքացի ու կարող են հաղթել ոչ թե փողով, այլ ընդամենը 4 դրամով, որովհետև, եթե հաշվենք, որ Հայաստանում  մոտավորապես 2 միլիոն մարդ կա, ինչը բազմապատկելով 4-ով, ստանում ենք 8 միլին դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

«Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, եթե ձեզ հաջողվեց ստիպել որոշ մարդկանց չառաջադրվել, ապա ինձ ստիպել չեք կարող: Ես գնալու եմ մինչև վերջ: Այս ռեժիմը ամեն ինչ արել է, որ Հայաստանում վերանա ամեն ինչ: Մենք տեսնում ենք, որ որևէ մեկը հույս չունի, քաղաքացիներից որևէ մեկը իր ապագան չի կապում այս երկրի հետ», - ասել է բանախոսը:

Նա կոչ է արել բոլոր թեկնածուներին միասնաբար հանել իրենց թեկնածությունը ու հրավիրել նոր ընտրություններ:

«Ես ինքս խոստանում եմ՝ չեմ առաջադրվի: Սերժ Սարգսյանից ընդամենը պահանջում եմ, կամ ասենք՝  ինքն էլ չառաջադրվի ու ստեղծի հավասար պայմաններ՝  ապահովի արդար ընտրություններ, ու թող Հայաստանի չորրորդ նախագահը լինի լեգիտիմ: Կոչ եմ անում  Սերժ Սարգսյանին՝ մնալ պատմության մեջ մի նախագահ, որը չի ավարտի իր կարիերան Քադաֆֆի նման», - ասել Հարությունյանը: