Home / Հայաստան / ՊՆ-ում կարծում են՝ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են. թերթ

ՊՆ-ում կարծում են՝ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են. թերթ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս սպայակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններիս հրահանգել է փետրվարի 18-ին իրենց հետ ընտրատեղամաս տանել հինգական մարդ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին իրենք ահազանգ են ստացել նախօրեին:

ՊՆ-ն ի՞նչ իրավունք ունի խառնվել քաղաքականությանը» թերթի թղթակցի հարցին՝ ՊՆ նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.

«Դա չի համապատասխանում իրականությանը, ո՞ր սպան է նման բան փոխանցել: Միգուցե, կոչ է արվել ընտրություններին ակտիվ մասնակցել, մարդկանց հորդորել գալ ընտրության, դա ուրիշ բան է, բայց մարդկանց տանել ընտրատեղամաս, ստիպել որևէ մեկին… մասնակցություն ապահովել՝ միգուցե [ասվել է], որ գնացեք, ակտիվ մասնակցեք ընտրություններին, որպեսզի ձեր փոխարեն ձայնը չկեղծեն»:

Թերթը նշում է, որ, փաստորեն, ՊՆ-ում կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են:

«ՀԺ»-ն գրում է, որ ՊՆ խոսնակի այդ հերքումն ավելի շատ հաստատում է հիշեցնում:

Tekali Taxi