Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը կընտրվի 72% ձայներով, վստահեցնում է Ադիբեկյանը

Սերժ Սարգսյանը կընտրվի 72% ձայներով, վստահեցնում է Ադիբեկյանը

Սերժ Սարգսյանը կստանա ընտրողների 72 % ձայները, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20%-ը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը՝ յուրաքանչյուրը՝ 3,5 %: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը՝  ենթադրելով, որ Հովհաննիսյանը կարող է հանդես գալ որպես ընդդիմության միասնական թեկնածու:

Նշենք, որ հարցումները, թե բնակչության քանի տոկոսն է մասնակցելու ընտրություններին, պատվիրել է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը: Ըստ այդ արդյունքների՝ ընտրողների 58%-ը որոշել է մասնակցել ընտրություններին, իսկ որոշում կայացրածների 41%-ը գիտի՝ ում օգտին է քվերակելու:

Սոցիոլոգիական հարցումը պարունակել է նաև հարց թեկնածուների ճանաչվածության մասին: Հարցի պատասխաններից դատելով՝ Ադիբեկյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին ճանաչում է հայաստանցիների 89%-ը, Րաֆֆի Հովհաննիսյանին`63%-ը, Պարույր Հայրիկյանին` 50%-ը, Հրանտ Բագրատյանին` 37%-ը, Արամ Հարությունյանին` 10%-ը, Վարդան Սեդրակյանին` 8%-ը, Արման Մելիքյան`8,5%-ը, Անդրիաս Ղուկասյան` 4,0%-ը:

Tekali Taxi