Home / Տեսանյութեր / «Ազատ դեմոկրատները» ոչ մեկին չեն սատարում. կոչ են անում ընտրել ընդդիմադիր թեկնածուներին

«Ազատ դեմոկրատները» ոչ մեկին չեն սատարում. կոչ են անում ընտրել ընդդիմադիր թեկնածուներին

Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ ԱԴ վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, ԱԴ-ն կոչ է անում կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սատարելու է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, ՀԱԿ-անդամ Հրանտ Բագրատյանին:

Tekali Taxi