Գլխավոր / Տեսանյութեր / Մեղրաձորցիների բողոքից հետո համայնքում ձուլարան բացելու հարցը կքննարկվի

Մեղրաձորցիների բողոքից հետո համայնքում ձուլարան բացելու հարցը կքննարկվի

Բնապահպանության նախարարությունը «Մեղրաձոր Գոլդ» ընկերության՝ Մեղրաձորում ցիանային արտադրության կառուցման նախագիծն ուղարկել է Առողջապահության նախարարություն դիտարկման համար: Այս մասին ասվում է Բնապահպանության նախարարության կայքում: Հայտարարության համաձայն՝ գործը  առողջապահության նախարարություն ուղարկելու հիմք է հանդիսացել Մեղրաձորի համայնքի ներկայացուցիչների, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահի Ինգա Զառաֆյանի կարծիք-առաջարկությունները, հասարակական լսումների արդյունքները:

Հիշեցնենք, որ բնապհապաները և համայնքի բնակիչների պահանջը մեկն է՝ վերացնել Մեղրաձորում ոսկու ձուլարան բացելու մասին որոշումը:  Օրեր առաջ  գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք ստորագրահավաք են անցկացրել որոշումը չեղյալ համարելու պահանջով, քանի որ, գյուղացիների կարծիքով, այն օրենքի խախտումներով է կայացվել՝ առանց սահմանված կարգով լսումներ անցկացնելու, և առացն առողջության համար ազդեցության գնահատման: